2020 թվականից ՀՀ հարկադիր վերադարձող միգրանտները կստանան պետական աջակցություն: Այս մասին «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:
«Միջազգային և հասարակական կազմակերպություններն աջակցում են կամավոր վերադարձածներին: Ֆինանսավորող կողմը շահագրգռված է, որ մարդը կամավոր վերադառնա: Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ հարկադիր վերադարձողները մնում են առանց օգնության: Նրանք մեր քաղաքացիներն են և որոշվեց, որ պետք է որոշակի աջակցություն ցուցաբերվի»,-ասաց Իրինա Դավթյանը:
Աջակցությունը վերաբերելու է նրանց կացարանի խնդրին: Նրանցից շատերը բնակարանի խնդիր ունեն, հետևաբար որոշվել է, որ այդ անձանց կտրամադրվի սուբսիդիա 60 հազար դրամի սահմաններում: Այսինքն՝ պետությունը վեց ամիս հարկադիր վերադարձող միգրանտի բնակարանային վարձը կվճարի:
Ծրագիրը նախագծի փուլում է, ներկայացվել է կառավարություն: Ամենայն հավանականությամբ 2020 թվականի առաջին եռամսյակում կսկսի իրականացվել: