Որքան է անհրաժեշտ քնել
Advertisement 1000 x 90

Որքան է անհրաժեշտ քնել

Որքա՞ն ժամ եք քնել նախորդ գիշեր. Իսկ դրան նախորդող գիշե՞ր:

Քնի գրաֆիկ չունենալը կարող է և առաջնային խնդիր չհամարվել,  սակայն բավականաչափ քուն ստանալը կրիտիկական է ձեր առողջության համար:

Դուք կարող է և չզգաք դա, սակայն բավականաչափ քունը ազդում է սկսած ձեր քաշի և նյութափոխանակության,մինչ ուղեղի ֆունկցիաների և տրամադրութան վրա:

Շատերի համար արթնանալու ժամը կայուն է, իսկ թե երբ եք գնում քնելու հիմնականում կախված է լինում ձեր սոցիալական կյանքից, աշխատանքային գրաֆիկից, ընտանեկան պարտավորություններից, ինչու ոչ նաև վերջերս դուրս եկած ֆիլմից կամ հաղորդումից. Բայց եթե դուք գիտեք, որ ժամին պետք է արթնանանք և գիտեք,որ ունեք որոշակի քնի կարիք, որպեսզի ամբողջ օրվա ընթացքում կարողանաք ձեր ֆունկցիաները կատարել պատշաճ կերպով, այս դեպքում ընդամենը ձեզ պետք է հասկանալ,որ ժամին գնաք քնելու:

Այս հոդվածով կօգնենք ձեզ ՝ ինչպես հաշվարկել, թե որն է ձեզ համար քնելու ամենաճիշտ ժամը՝ կախված ձեր արթնանալու ժամից, քնի բնական ցիկլերը, ինչպես նաև կփորձենք ուսումնասիրել՝  ինչպես են ձեր քնի ցիկլերը աշխատում, և ինչպես է քունը ազդում ձեր առողջության վրա:

Քնի անհրաժեշտ չափը փոփոխվում է ձեր կյանքի տարբեր փուլերում. Նորածինը օրեկան 17 ժամ քնի կարիք ունի, մինչդեռ մեծահասակը ընդամենը 7:

  • Ծննդից մինչ 3 ամսական. 14-17 ժամ
  • 4-11 ամսական: 12-15 ժամ
  • 1-2 տարեկան: 11-14 ժամ
  • 3-5 տարեկան: 10-13 ժամ
  • 6-13 տարեկան: 9-11 ժամ
  • 14-17 տարեկան: 8-10 ժամ
  • 18-64 տարեկան: 7-9 ժամ
  • 65 և ավելի մեծ: 7-8 ժամ:

cross-sport.am