ԱՄՆ-ում 15 հազար դոլար են առաջարկում Կանզասի նահանգի քաղաքներից մեկը տեղափոխվելու համար
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում 15 հազար դոլար են առաջարկում Կանզասի նահանգի քաղաքներից մեկը տեղափոխվելու համար

Եթե հոգնել եք մեծ վարձավճարներ տալ այն քաղաքում, որտեղ հիմա ապրում եք, տարբերակներ կան. օրինակ, Տոպիկա քաղաքը ամերիկյան Կանզասի նահանգում առաջարկում է 15 հազար դոլար այն մարդկանց, ովքեր որոշել են տեղափոխվել այնտեղ, տեղեկացնում է Fox News-ը։

Անցած շաբաթ նահանգում մեկնարկել է «Ընտրիր Տոպիկան» արշավը, որն առաջարկում է գործատուներին եւ Տնտեսական զարգացման միավորված կազմակերպությանը խրախուսել աշխատավորներին՝ բնակություն հաստատելու Տոպիկայում եւ Շոնի օկրուգում։

Քաղաքի նոր բնակիչներին կտրամադրվեն դրամական խրախուսումներ տեղափոխվելուց մեկ տարի հետո։ Նրանք, ովքեր կորոշեն բնակարան վարձել Տոպիկայում, կստանան 10 հազար դոլար, իսկ տներ  գնել ցանկացողները կստանան 15 հազար դոլար։

Համաձայն Մարդահամարի ամերիկյան գրասենյակի տվյալների՝ 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բնակարանի միջին ամսավարձը Տոպիկայում կազմել է 751 դոլար, իսկ տան արժեքը՝ 100 400 դոլար։

2010 թվականի ապրիլի տվյալների համեմատ, երբ քաղաքի բնակչություն կազմում էր 125 904 մարդ, այն կրճատվել է 2000 մարդով։

news.am