Կառավարության այսօրվա նիստում աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց Ստյոպա Սաֆարյանին՝ որպես Հանրային խորհրդի նախագահի թեկնածու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն է առաջադրել Սաֆարյանի թեկնածությունը՝ նշելով, որ նա երկար տարիներ հանրային քաղաքական գործունեություն է ծավալում, և կարծում է՝ նոր կարգավիճակում նրա գործունեությունն ավելի արդյունավետ կլւնի Հայաստանի և Արցախի համար։
Իր խոսքում Ստյոպա Սաֆարյանն էլ նախ շնորհակալություն հայտնեց «մեծարգո պարոն վարչապետին» այս վստահության համար։
«Անկեղծ ասած՝ սա իմ կյանքում ամենաանսպասելի առաջարկներից մեկն է, որ ես ստացել եմ։ Մեծագույն հաճույք և պատիվ է աշխատել նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ։ Կփորձեմ ինձնից կախված և իմ ներուժի բոլոր հնարավորություների շրջանակներում ապահովել այդ կամուրջներից մեկը կառավարության և հանրության, չենք հավակնում լինել միակ կամուրջը, բարեբախտաբար այդպիսիք շատ են, առավելևս՝ հեղափոխությունից հետո, բայց խոստանում ենք հանրության ձայնը հասցնել կառավարությանը, մեր բոլոր գործընկերներին, հասցնել Ձեզ, օգտակար լինել խոհուրդներով և օգտակար լինել մեր հանրային ծառայությամբ։ Մնում է ասել՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-դիֆերամբներ ձոնեց Փաշինյանին ու նրա կառավարությանը Սաֆարյանը՝ ևս մեկ անգամ խորին շնորհակալություն հայտնելով իրեն այս մեծ վստահության և պատվի համար։
Փաշինյանն էլ իր կողմից հավելեց, որ այս համատեքստում պետք է մեկ-երկու արձանագրում անել։
Ավելի մանրամասն՝ hraparak.am