«Չբռնե՞մ մտնեմ քաղաքականություն»՝ Հայկն այս հարցադրումով է սկսում և ավարտում ներկակայացումը, իսկ հարցի պատասխանը հստակ գիտի.
«Ես մասնագիտությամբ քաղաքագետ եմ, բայց չեմ կարծում՝ երբևէ կմտնեմ քաղաքականություն: Ես այդ աշխարհը չեմ սիրում, դա իմ տեղը չէ: Իմ սիրած աշխարհում մարդկային փոխհարաբերություններն ուրիշ բաների վրա են հիմնված»:
Ի դեպ, երեկվա ներկայացումը 2019-ի վերջին խաղն էր, սակայն In Gold We Trust-ը շարունակություն կունենա նաև 2020-ին: Գալիք տարվա առաջին ներկայացումը նախատեսված է հունվարի 13-ին՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում: Դերասան-հումորիստը խոստացավ, որ ներկայացումը հագեցած կլինի նոր իրավիճակային հումորով և կատարումներով:
«Անհամբեր սպասում եմ այդ օրվան: Ներկայացումն անպայման կթարմացվի, նոր երգեր կավելացնեմ, որոշ կատակներ կփոփոխվեն: Առհասարակ, այս ոճի ներկայացումներում փոփոխությունը պարտադիր բան է, որովհետև միգուցե մոտ օրերս մեր երկրում այնպիսի իրադարձություն լինի, որը պետք լինի բերել ներկայացման մեջ»: