
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար հերքել է այն լուրերը, ըստ որի՝ Վրաստանի իշխանությունները ցանկացել են Բաթումի նավահանգիստը վաճառել Հայաստանին: «Տեղեկությունները ճիշտ չեն: Բաթումի նավահանգիստը վարձակալության է տրվել 49 տարի ժամկետով՝ «Батумский нефтетерминал» ընկերությանը՝ կառավարելու իրավունքով»,- մեջբերում է Грузия Online-ը՝ հղում անելով նախարարության հայտարարությանը: