Ռուսաստանցիներն Ամանորից առաջ առաջվա պես նախընտրում են շամպայնը, խավիարը եւ քաղցրավենիքները
Advertisement 1000 x 90

Ռուսաստանցիներն Ամանորից առաջ առաջվա պես նախընտրում են շամպայնը, խավիարը եւ քաղցրավենիքները

Ռուսաստանցիներն ամանորյա տոնական սեղանը նախապատրաստելիս առաջվա ես նախապատվությունը տալիս են մանդարիններին, փրփրուն գինիներին, խավիարին եւ քաղցրավենիքներին: Այդ մասին հետեւում Է ՏԱՍՍ-ի անցկացրած ռեթեյլերների հարցումից եւ այն հետազոտություններից, որոնք անցկացվել են Big Data X5 Retail Group-ի («Պյատերոչկա», «Պերեկրյոստոկ» ու «Կարուսել» ցանցի) եւ «Յանդեքս:Մարկետ» ծառայության կողմից: «Ամանորի հավաքածուն՝ մանդարիններ, փրփրուն գինի, խավիար եւ քաղցրավենիքներ, անփոխարինելի Է մնում ռուսաստանցի գնորդների զամբյուղներում:

Նախամանորյա շաբաթվա ընթացքում ցիտրուսային մրգերի վաճառքները «Պյատերոչկա» առեւտրային ցանցի խանութներում ավելանում են կրկնակի: Ընդ որում՝ փրփրուն գինիների վաճառքներն աճում են գրեթե վեց անգամ, իսկ օղունը՝ ընդամենը 1,5 անգամ»-ասվում Է հետազոտության մեջ: «Լենտա»-ում նաեւ հայտնել են, որ դիտվում Է փրփրուն գինիների ու խավիարի, մանդարինների եւ տուփերով կոնֆետների, ընծայական կոսմետիկական հավաքածուների, թունդ ալկոհոլի, մանկական նվերների ու խաղալիքների, մայոնեզի պահանջարկի բազմակի աճ: Կախված կատեգորիայից՝ պահանջարկը մեծանում Է 2-ից մինչեւ 12 անգամ:

«Առավել մեծ (8 անգամ) աճ են ցուցաբերում փրփրուն գինիները եւ խավիարը, ինչպես նաեւ ընծայական կոսմետիկական հավաքածուները: Այս տարի «Լենտա»-ում գնորդներն ակտիվորեն են ձեռք բերում նվերներ ընտանի կենդանիների համար, մորուքի խնամքի միջոցներ, աուդիոտեխնիկա երեկույթների համար եւ սպորտային ապրանքներ ձմեռային զվարճությունների համար»,-ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերությունում: «Յանդեքս:Մարկետ»-ում դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ խավիարի պահանջարկն աճել Է 2,5 անգամ, իսկ ալկոհոլային խմիչքների առաջարկը՝ 1,8 անգամ, ասվում Է ծառայության հետազոտության մեջ: X5 խանութներում գնորդների թվաքանակը դեկտեմբերին ավելի քան 10 տոկոսով ավելացել Է միջին տարեկան ցուցանիշի համեմատությամբ. իսկ հիմնական գնորդական հոսքը բաժին Է ընկնում տարվա վերջին շաբաթին: Տարվա հենց վերջին շաբաթն Է ընկերությանը բերում դեկտեմբերյան հասույթի եւ դեկտեմբերյան տրաֆիկի երրորդ մասը: «Պյատերոչկա»-ում բոլոր տարածաշրջաններում նախամանորյա շաբաթվա ընթացքում ամենից հաճախ գնում են կոնֆետներ, փրփրուն գինի, լիկյորի-օղու արտադրանք եւ պահածոներ:

«Պերեկրյոստոկ»-ում այդ ցուցակին ավելանում են տորթերը, իսկ «Կարուսելում» նաեւ մթերում են նրբախորտիկներ եւ Նոր տարվա համար ապրանքներ (ամանորյա զարդարանքներ, Էլեկտրածաղկաշղթաներ, հրատեխնիկա): «Բայց դրա փոխարեն նախաամանորյա շաբաթվա ընթացքում, որպես կանոն, անկում են գրանցում արեւածաղկի սերմերի, յուղահունց կարկանդակների եւ ձավարեղենի վաճառքները»,-նշել են ընկերությունում: