Երբ ճապոնական Հին ցեղատեսակի Լուլու անունով շունը հանդիպեց Սենբերնար տեսակի Բլիզարդի հետ, միանգամից հոր տեղը դրեց նրան, քանի որ ինքը ինքնուրույն լինելու համար շատ փոքր էր:
«Երբ պետք է պառկեր՝ սիրելի տեղը մեջքն էր, և ժամանակի հետ այն դարձավ ամենահարմարավետ տեղը: Երբ Բլիզարդը վեր էր կենում, նա թռչկոտում էր շուրջը, որ բարձրանա մեջքին»,- պատմում է շների տերը՝ Դևիդ Մազերելան:
«Լուլուն, վաղուց է ցույց տվել ով է այստեղ «բոսը»: Ամեն անգամ, երբ նրանք դուրս են գալիս զբոսնելու, փոքրիկ շնիկը միշտ գտնվում է ահռելի սենբերնարի մեջքին և անցորդները միշտ նրանց լուսանկարում են»,- պատմում է Դևիդը:
«Բլիզարդը ամենահամբերատար շունն է, ամեն ինչին դիմանում է, իսկ Լուլուն նրան «մատների» վրա խաղացնում է»,- ավելացնում է Դևիդը, – «Ես երբեք Բլիզարդին զայրացած չեմ տեսել. նա շատ հանգիստ ու ընկերասեր է, իսկ Լուլուն ընդհակառակը, միշտ ստանում է նրանից, ինչ ուզում է»:
Այս փոքրիկ ճապոնական շնիկ Լուլուն իր ավագ եղբայր Բլիզարդից անբաժան է:
«Երբ Լուլուն առաջին անգամ հանդիպեց Բլիզարդին, կարծում եմ, որ իր հոր տեղը դրեց նրան»:
«Սիրած տեղում՝ մեջքին»:
«Երբ Բլիզարդը վեր էր կենում,նա թռչկոտում էր շուրջը, որ բարձրանա մեջքին»:
«Լուլուն, որ մի տուփ շաքարի քաշ ունի, միանգամից ցույց տվեց 57 կգ կշռող Բլիզարդին, թե ով է այստեղ «բոսը»:
«Բլիզարդը, ամենահանգիստ շունն է»:
«Լուլուն նրան «մատների» վրա խաղացնում է»:
«Ես երբեք Բլիզարդին զայրացած չեմ տեսել»:
«Նրանք հիանալի ընկերներ են»:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը