5-ամյա ռուս աղջիկը եզրափակում է Youtube-ի ամենաշատ վարձատրվող բլոգերների եռյակը
Advertisement 1000 x 90

5-ամյա ռուս աղջիկը եզրափակում է Youtube-ի ամենաշատ վարձատրվող բլոգերների եռյակը

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է YouTube սերվիսում ամենաշատ վարձատրվող բլոգերների ցանկը:

Ի զարմանս բոլորի ամենահարուստների եռյակը եզրափակել է Կրասնոդարցի 5-ամյա բլոգեր Նաստյա Ռադզինսկայա: Ըստ ստացված տվյալների՝ Նաստյայի տարեկան եկամուտը կազմում է 18 մլն. դոլար:

Հարկ է նշել, որ աղջիկը հոր հետ ունի մի քանի ալիքներ, և դրանց  հետևորդների ընդհանուր քանակը կազմում է 107 մլն մարդ: Նաստյայի ալիքներում հաղորդումները հեռարձակվում են միանգամից 7 լեզուներով: Անցած տարի աղջիկը ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ բնակության: 2020 թվականին նա պլանավորում է հրապարակել սեփական գիրքը:

Ինչ վերաբերում է առաջատարներին, ապա պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է 8-ամյա Ռայան Կաջին՝ 26 մլն. եկամուտով, իսկ երկրորդ տեղում է Dude Perfect զվարճանքների ալիքը:

vnews.am



Նման նյութեր