Գյումրին սպասում է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գյումրին սպասում է

Պետության առաջին դեմքերի մակարդակով Գյումրիի «գովազդն աշխատել է», և ակնկալվում է, որ այս տարի ամանորյա տոներին քաղաքն ավելի մարդաշատ է լինելու, քան սովորաբար եղել է։

Գյումրիում դեկտեմբերի 20–ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը։ Հանրապետության երկրորդ քաղաքում արդեն տոնական տրամադրություն է և նախատոնական եռուզեռ։

«Գյումրեցին սրտաբաց է, հյուրընկալ և սիրով սպասում է հյուրերի՝ ամանորյա միջոցառումները միասին, ուրախ անցկացնելու համար»,– ասում է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ, գյումրեցի գործարար Կարեն Ավագյանը։

Տնտեսագետը նաև պրակտիկ խորհուրդներ է տալիս խնայելու ցանկություն ունեցող ունկնդիրներին, թե ինչպես ծրագրել ու կատարել տոնական ծախսերը՝ չխախտելով ընտանեկան բյուջեի հավասարակշռությունը։

armradio.am