
Հայաստանի Կառավարությունը՝ ի դեմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ասում է՝ բերեք նորարար գաղափարներ և մենք կֆինանսավորենք դրանք: «ՆերՈւժը» եզակի ֆորմատ է, որի շնորհիվ Հայաստանը դառնալու է Սփյուռքի ձեռներեցների ու տաղանդների ներգրավման հարթակ: Ըստ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, Հայաստանն ունի մեծ ներուժ դառնալու նորարարությունների համաշխարհային կենտրոններից մեկը: Հայաստանում պետք է զարգանա այնպիսի ստարտափ էկո համակարգ, որ այստեղ աշխատելու գան ստարտափերներ աշխարհի ամենատարբեր անկյուններից: «ՆերՈւժի», Հայաստանի ստարտափ էկո համակարգի զարգացման ու նախարարության այլ հետաքրքիր ծրագրերի մասին զրուցել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ: