Դելիում բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան հազար մարդ են ձերբակալել
Advertisement 1000 x 90

Դելիում բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան հազար մարդ են ձերբակալել

Վերջին մեկ օրվա ընթացքում մոտ 1200 մարդ ձերբակալվել են Նյու Դելիում քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունների դեմ բողոքի ակցիայի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թերթի տեղեկություններով` ձերբակալվածներին հավաքել են մարզադաշտերում, սակայն առավոտյան մեծ մասին ազատ են արձակել։ Ձերբակալվածների թվում են ընդդիմության առաջնորդներն ու մարդիկ, որոնք անտեսելով իշխանության արգելքը, փողոց են դուրս եկել Հնդկաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ անցկացնելու համար։

Քաղաքացիության օրենքի մասին փոփոխությունները, որոնք պաշտոնապես դեռ ուժի մեջ չեն մտել, նախատեսում են, որ Հարավային Ասիայի հարևան երկրների (Աֆղանստան, Պակիստան ու Բանգլադեշ) ոչ մահմեդականները կարող են պարզեցված կերպով հնդկական անձնագիր ստանալ, եթե նրանց ճնշում են հայրենիքում։

Հնդկաստանի մահմեդականները դժգոհում են։ Նրանք կարծում են, որ փոփոխությունները խախտում են սահմանադրությունը, քանի որ պաշտոնապես աշխարհիկ երկրում ճնշում են թաղաքացիների մի մասին կրոնական հատկանիշով։ Իրենց վրդովմունքն են արտահայտվել նաև հյուսիս–արևելյան նահանգների աշխատակիցները. նրանք վախենում են, որ այժմ Բանգլադեշից եկած միլիոնավոր մարդիկ կարող են օրինական կերպով հիմնավորվել իրենց տարածաշրջանում։ Բողոքի ակցիայի կազմակերպիչների կարծիքով` դա սպառնում է տեղացիների շահերին։

Բողոքի ակցիաներն այս հողի վրա Հնդկաստանում սկսվել են նախորդ շաբաթվա կեսերից։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր