Քարդաշյան-Ջեններ կլանի գլուխը՝ 64-ամյա Քրիս Ջենները, ընկերական հարաբերություններ ունի հայտնի երաժիշտ Ջոն Լեջենդի եւ նրա կնոջ՝ Քրիսի Թայգենի հետ։ Եվ նրանց վերջին համատեղ երեկոն առանց անակնկալների չի անցել։
Ընթրիքի ընթացքում հյուրերը խմել են, ինչը չեն թաքցրել, եւ Լեջենդն ու կինը որոշել են միմյանց նկատմամբ կիրքը ցուցադրել զարմացած հանրության առաջ։ Եվ այդ մասին նույնիսկ զվարճալի հոլովակ են նկարահանել, ընդ որում նկարահանել է հենց Քրիսը։
Կիսամերկ Լեջենդը Թայգենի հետ տեղավորվել է Ջենների մահճակալին։ Հետո ամուսինները սեր են նմանակել Քրիսի լոգասենյակում եւ հատակին։ Քիմ Քարդաշյանը շոկի մեջ էր։ «Դուք պարզապես վատագույն հյուրերն եք»,- կատակով նկատել է նա։ Ընդ որում, այս զույգի երկրպագուները հիացած են եւ կարծում են, որ հերթական անգամ զվարճանալը միշտ օգնում է հարաբերություններին ու շրջապատին։