Ձեռնարկատեր և «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը հայտնվել է 7Hollywood հանդեսի շապիկին: Ֆոտաշարքից մի քանի լուսանկար հրապարակված է հայտնիի Instagram-օգտահաշվում:
Լուսանկարվելու համար Քարդաշյանը հագել է ֆրանսիացի մոդելագործ Թիերի Մյուգլերի հեղինակած սև գույնի մինի-զգեստը, որը կարված է ոսկեգույն ուլունքներով, մարգարիտներով և արհեստական թանկագին քարերով: Քիմի երկնագույն դեկոլտեն մասնակիորեն բացում է նրա կուրծքը և որովայնը, իսկ երկար թևքերը՝ ուսերը: Մյուս լուսանկարներում հեռուստաաստղը ձյունաճերմակ մահճակալի վրա պառկած է փակ աչքերով՝ ծովաաստղի ձևով կտրվածք ունեցող առանց թևքերի երկար սև զգեստով: Նրա հագուստը լրացված է խոշոր մարգարտե մանյակով, թևնոցով և ականջօղերով:
Լուսանկարների հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Ալիքս Մալկան է, որն ավելի վաղ 7Hollywood-ի համար լուսանկարել է ռուս գերմոդել Իրինա Շեյքին, ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերային, նորզելանդացի մոդել Ստելլա Մաքսվելին: