Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով կոնֆետի հայտնի քանդակը կզարդարի Երևանը: Այս մասին «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:
«Կոնֆետի քանդակը Երևանում է, այն նվեր է՝ տրված ՀՀ կառավարությանը։ Դեկտեմբերի 25-ին «Տաշիր սթրիթ»-ում տեղի կունենա արձանի բացման արարողությունը»,- նշել է փոխնախարարը։
«Կարծում եմ, որ ևս մեկ ուրախ կետ կավելանա մեր քաղաքում»,- նշել է Նարինե Խաչատուրյանը:
Լոուրենս Ջենկելի ստեղծագործությունները հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 14-ը զարդարել են Փարիզի Գեորգ V-ի հայտնի պողոտան։
Քանդակի հեղինակը եռագույն կոնֆետի արձանը հենց այդպես էլ անվանել է՝ «Կոնֆետ. Հայաստանի դրոշը»: