Expo-2025 ցուցահանդեսը Օսակայում կանցկացվի ապրիլից մինչև հոկտեմբեր
Advertisement 1000 x 90

Expo-2025 ցուցահանդեսը Օսակայում կանցկացվի ապրիլից մինչև հոկտեմբեր

Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել Expo-2025 համաշխարհային ցուցահանդեսն ապրիլի 13-ից մինչև հոկտեմբերի 13-ն Օսակայում անցկացնելու ժամանակացույցին: Այդ որոշումն ընդունվել Է նախարարների կաբինետի դեկտեմբերի 20-ին կայացած նիստի արդյունքներով:

Սկզբնապես պլանավորվում Էր, որ միջոցառումն կանցկացվի մայիսի 3-ից մինչև նոյեմբերի 3-ը, սակայն ժամկետները փոփոխվել են: Որպես անցկացման վայր ընտրվել Է Յումեսիմա արհեստական կղզին Օսակայի ծոցում: Այն գտնվում Է INTEX Osaka ցուցահանդեսային համալիրի հարևանությամբ, որտեղ 2019 թվականին կազմակերպվել Էր Քսանի խմբի (G20) գագաթնաժողովը: Ճապոնական կողմը միջոցառման անցկացման մանրամասն գրաֆիկը 2020 թվականին կներկայացնի Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի նիստում:
Expo-2025-ի օբյեկտների շինարարության վրա պլանավորվում Է ծախսել շուրջ 125 մլրդ իեն (1,1 մլրդ դոլար), իսկ շահագործման ծախսերը դրա անցկացման ժամանակաշրջանում կկազմեն մոտավորապես 80 մլրդ իեն (730 մլն դոլար):

Օսական արդեն Expo ընդունել Է 1970 թվականին: Նախնական գնահատումների համաձայն, ցուցահանդեսը կունենա շուրջ 28 մլն այցելու և մոտավորապես 18 մլրդ դոլար կբերի Օսակայի տնտեսությանը:

Համաշխարհային ցուցահանդեսների ավանդույթներն սկիզբ են առնում 19-րդ հարյուրամյակի կեսերին. առաջին Expo-ն կայացել Է Լոնդոնում 1851 թվականին, իսկ Փարիզը դրա մայրաքաղաքն Է եղել վեց անգամ: Expo-ն ամենախոշոր միջազգային ցուցահանդեսն Է, որին մասնակցում են 170-ից ավելի երկրներ:

Յուրաքանչյուր հինգ տարին մեկ նրանք ցուցադրում են իրենց ձեռքբերումները գիտության, տեխնիկայի, ճարտարապետության և արվեստի բնագավառում:



Նման նյութեր