Ռևազյան. «Դեմ չեմ լինի, որ օդաչուն ավելի բարձր աշխատավարձ ստանա, քան ես». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ռևազյան. «Դեմ չեմ լինի, որ օդաչուն ավելի բարձր աշխատավարձ ստանա, քան ես». armeniasputnik.am

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է իր ղեկավարած կառույցի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին:

Նախկինում եղել է այնպիսի մտածելակերպ, ըստ որի՝ պետական մարմնում բոլորը պետք է աշխատեին հավասար պայմաններում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Եթե մի ոլորտը շատ կարևոր է մեր պետության համար ու միևնույն ժամանակ պահանջում է մասնագետներ, որոնց քանակը շատ քիչ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, եթե ուզում ենք, որ մեր երկիրը լինի ամենալավ պետությունների ցանկում, այլ ոչ թե սև ցուցակում, ապա կարևոր է հարցը լուծել»,- ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:

Ռևազյանը նշեց, որ ընդհանրապես գոհ չէ իր ներկայիս աշխատավարձի չափից, որովհետև մինչև քաղավիացիա ընդունվելն իր աշխատավարձը կազմել 9400 դոլար, իսկ այժմ ստանում է 420 000 դրամ:

«Լրիվ անհամեմատելի բաներ են, բայց երբ ես աշխատանքի անցա Քաղավիացիայի կոմիտեում, չընդունվեցի աշխատավարձի համար և դեմ չեմ լինի, եթե օդաչուի աշխատավարձն ավելի բարձր լինի, քան իմը: Մեզ ենթակա մարմնում աշխատակիցներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան ես»,- տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:

Տաթևիկ Ռևազյանը շեշտում է այն հանգամանքը, որ իր համար ամենակարևորը թռիչքային անվտանգությունն է և մասնագետների գիտելիքները:



Նման նյութեր