
Ինչպես գրում է tert.am-ը, Լոս Անջելեսում բնակվող Սլովակիայից բլոգեր Դևիդ Դոբրիկը որոշել է համաշխարհային ռեկորդ սահմանել և դրա համար իր տան ամբողջ բակը փրփուրով է պատել, հայտնում է Dexerto կայքէջը:
15 միլիոն հետևորդ ունեցող Դոբրիկը և գիտնական Նիք Յուհասն իրար են խառնել 625 լիտր ջրածնի պերօքսիդ, 29 շիշ լվացող միջոց ու երկնագույն ներկանյութով տասնյակ շշեր:
Դրանից հետո «ալքիմիկոսները» խառնուրդի մեջ կալիումի ռեակցիայի կատալիզատոր են ավելացրել, որի արդյունքում փրփուրն արագորեն տարածվել է և ամբողջ բակը պատելով` հասել տան բարձրության:
Դևիդ Դոբրիկը տեսանյութում նշել է, որ ընկերոջ հետ փորձել են նման ռեակցիայի արդյունքում աշխարհում ամենամեծ պայթյունի ռեկորդ սահմանել: