Ինչո՞ւ են ուժային վարժությունները պարզապես անհրաժեշտ նիհարելու ժամանակ
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են ուժային վարժությունները պարզապես անհրաժեշտ նիհարելու ժամանակ

Ուժային վարժությունները մարդուն պաշտպանում են նիհարելու ժամանակ ոսկրային զանգվածի կորստից, այդ պատճառով ուժային վարժություններն անհրաժեշտ են նիհարելու ժամանակ: Այս մասին ասվում է Journal of Bone and Mineral Research-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Եթե տարեց մարդիկ փորձում են նիհարել դիետային միջոցով, ապա դա հաճախ հանգեցնում է ոսկրերի փխրունությանը: Բացի այդ, դիետաները կարող են հանգեցնել մկանային զանգվածի էական կորստին: Ֆիզիկական վարժությունները, իրենց հերթին, ամրապնդում են ոսկորները, նվազեցնում են կոտրվածքների ռիսկը:

Հետազոտողները ուսումնասիրել են ճարպակալություն ունեցող 141 կամավորի եւ նրանց բաժանել 4 խմբի. առաջին խմբում պահպանել են դիետաներ ու միայն աէրոբիկ վարժություններ են կատարել, երկրորդ խմբում՝ դիետա եւ միայն ուժային վարժություններ, երրորդ խմբում՝ դիետա եւ վարժությունների երկու տեսակները, եւ չորրորդ խումբը հսկողական է եղել:

Մասնակիցների միջին տարիքը եղել է 70-ը, նրանց մարմնի զանգվածի ինդեքսը եղել է 30 եւ ավելի:

26 շաբաթվա ընթացքում առաջին 3 խմբերի մասնակիցները խորհրդակցել են սննդաբանների հետ եւ մարզվել մասնագետների հսկողությամբ շաբաթական մեկ ժամ: Իսկ հսկողական խումբը առողջ սննդի միայն մի քանի ուսումնական վարժություն է կատարել:

Հետազոտության ժամանակ բոլոր երեք խմբերի մասնակիցները կորցրել են մարմնի զանգվածի միայն 9 տոկոսը՝ համեմատած հսկողական խմբի 1 տոկոսի հետ: Իսկ ոսկրերի ամրության չափման ժամանակ պարզվել է,որ այն քիչ է նվազել մարդկանց մոտ, որոնք ուժային կամ աէրոբիկ վարժություններ են կատարել:

news.am