Այս տարվա ամենահաջողակ գործարարը, Forbes ամսագրի վարկածով, LVMH (Louis Vuitton – Moet – Hennessy) ֆրանսիական խմբի տնօրեն Բեռնար Առնոն է։ Forbes–ը հայտնում է, որ նրա կարողությունն ավելացել է 40 մլրդ դոլարով ու հասել 107,7 մլրդ դոլարի։
Երկրորդ հորիզոնականում է Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը։ Նրա ակտիվների արժեքն աճել է 22,1 մլրդ դոլարով ու հասել 72 մլրդի։ Վարկանիշում երրորդը Zara առևտրային ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգան է` 74.9 մլրդ դոլար եկամուտով (17,3 մլրդով ավել, քան անցած տարի)։ Միլիարդատերերի հնգյակում են նաև Microsoft–ի նախկին ղեկավար Սթիվ Բալմերը և Reliabce Industries հոլդինգի սեփականատեր Մուկեշ Ամբանին։ Նրանք վաստակել են 16 մլրդ դոլարից մի փոքր ավել։ Այդպիսով, ամենահաջողակ հինգ գործարարները միասին վաստակել են 112 մլրդ դոլար։
Ամսագիրը նշել է նաև այն գործարարների անունները, որոնք տուժել են իրենց ակտիվների մեջ։ Հակավարկանիշը գլխավորում է հնդիկ գործարար Ազիմ Պրեմժին (նա զրկվել է 14,1 մլրդ դոլարից)։ Այնուհետև ցանկում Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, որը 13.1 մլրդ դոլար է կորցրել, և Essel Group նախագահ Սուբխաս Չանդրան, որը բաժնետոմսերի գնի անկումից 3,4 մլրդ դոլար է կորցրել։
Վարկանիշը կազմելիս վերլուծվել է 2200 միլիարդատիրոջ ակտիվների արժեքը` 2018 թվականի դեկտեմբերի 28-ից 2019 թվականի դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում։