Անգելինա Վովկը ամուսնության առաջարկ է ստացել իրենից 25 տարով փոքր ռադիոհաղորդավարից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անգելինա Վովկը ամուսնության առաջարկ է ստացել իրենից 25 տարով փոքր ռադիոհաղորդավարից

Ոչ ոք չի կարողանում Անգելինա Վովկի պես զարմացնել:

Հեռուստահաղորդավարուհին ամուսնության առաջարկ է ստացել ընկեր և բարեկամ, «Эхо Москвы»  ալիքի «Վինիլ» ռադիոհաղորդաշարի վարող, երաժշտության պատմության մասնագետ Միխայիլ Կունիցինից:

Վովկը այդ լուրը հաստատել է, պատասխանելով «КП»-ի հարցերին, նշելով, որ թեև ստացել է ամուսնության առաջարկ, բայց դեռ մտածում է:

Անգելինան 77 տարեկան է, իսկ Միխայիլը 52՝ 25 տարվա տարբերություն է:

Նշենք, որ Վովկը երկու անգամ ամուսնացած է եղել. Կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Գենադի Չերտովի հետ ապրել է 16 տարի, իսկ չեխ նկարիչ և ճարտարապետ Ինջրիխ Հեցի հետ՝ 1982-ից մինչև 1995-ը, ապրելով երկու երկրում:

ru.hellomagazine.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը