«Նա ուժեղ, կրթված, խաղը լավ հասկացող ֆուտբոլիստ է». Ժոզե Մոուրինյոն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Advertisement 1000 x 90

«Նա ուժեղ, կրթված, խաղը լավ հասկացող ֆուտբոլիստ է». Ժոզե Մոուրինյոն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Ֆեյենորդ»-ի դեմ տոնած հաղթանակից հետո «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

«Մխիթարյանին պետք է, որ նման հանդիպումներ անցկացնի նաև Պրեմիեր լիգայում, որտեղ ուրիշ մակարդակ է: Նա հիմա առավել վստահ է խաղում: Նման խաղը իրավունք է տալիս նրան հավատալ, որ մյուս խաղին ևս կմասնակցի: Գիտենք, թե ինչի համար ենք ձեռք բերել նրան՝ նա ուժեղ, կրթված, խաղը լավ հասկացող ֆուտբոլիստ է: Նա լավ խաղաց»,- ասել է Մոուրինյոն:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ը սեփական հակի տակ գերազանցեց «Ֆեյենորդ»-ին (4:0): Երկարատև դադարից հետո «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել էր մեկնարկային կազմում, ով գերակտիվ էր, բազմաթիվ հնարավորություններ ուներ աչքի ընկնելու: Մխիթարյանը փոխարինվեց խաղի 82-րդ րոպեին: