Հանքանյութերի անբավարար մակարդակը կարող է հանգեցնել առողջական վիճակի վատացման: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ էլեկտրոլիտների անհավասարակշռությունն ազդում է կենսական կարևոր օրգանների գործունեության վրա: Կալիումի անբավարար մակարդակը կարող է դիարեայի, փսխման, դեղամիջոցների օգտագործման, սխալ սնվելու հետևանք լինել:
Հեղուկի կուտակում: Կալիումի անբավարար մակարդակի հետևանքով կարող է բարձրանալ նատրիումի մակարդակը. կալիումն օգնում է կարգավորել օրգանիզմում աղի մակարդակը: Եթե անհրաժեշտ քանակով կալիում չեք ստանում, այտուցները կարող են բավական հաճախ անհանգստացնել ձեզ: Որպես հետևանք՝ բարձրանում է նաև արյան ճնշումը:
Նյութափոխանակության խնդիրներ: Կալիումի անբավարար մակարդակը կարող է նաև աղիների հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Մեծ քանակով գազեր, որովայնի փքվածություն… սրանք հաճախ կարող են վկայել օրգանիզմում նատրիումի բարձր մակարդակի և կալիումի ցածր մակադակի մասին:
Նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ: Կալիումը պատասխանատու է նաև նյարդային համակարգի գործունեության համար: Երբ այն անհրաժեշտ քանակով կալիում չի ստանում, վերջույթներում ծակոցների զգացում է առաջանում:
Սրտի աշխատանքի խանգարում: Կալիումը, ինչպես մյուս էլեկտրոլիտները, կարևոր են սրտի աշխատանքի համար: Կալիումի անբավարար մակարդակի դեպքում խանգարվում է նաև սրտի ռիթմը:
Մշտական հոգնածություն և թուլություն: Հոգնածություն, հյուծվածության զգացում… սրանք ևս վկայում են այն մասին, որ օրգանիզմին չի բավականացնում կալիումի մակարդակը;
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը