Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրելէ .
«Ես չեմ հասկանում, երբ անընդհատ համեմատում են, ու համեմատում Վատը` ավելի Վատի հետ: Գերադասելի է անցյալի վատից օրինակ քաղել ու ձգտել լավին, գրագետին ու կառուցողականին:
Նախկին ԱԺ-ում էլ, ինչպես հիմա կան և կային և գրագետ, և անգրագետ ու անիրազեկ, և անհասկանալի հոգեկերտվածոի, և սկզբունքային կամ հույժ անսկզբունք, անհումոր կամ լավ հումորով, մարդկային կամ տմարդ, մասնագիտական լավ կրթությամբ կամ մասամբ դեբիլ ներկայացուցիչներ: ԿԱՅԻՆ ՈՒ ԿԱՆ:
Բայց չի նշանակում, որ, կրթության հարցը բարձրացնող այս աղջկա ասածի մասին գրառմանս պետք է հակադարձել շմայսով կամ նման մեկով… Ես խոսում եմ կրթության մասին, և իմ հղումն անում եմ ԱԺ ամբիոնից հնչած, հատուկ նախապես պատրաստած ելույթով պատգամավորի խոսքից, որն ի դեպ լրիվ պատահաբար տեսա ֆբ լրահոսում: Նախկինում էլ, իսկ հիմա առավել ևս սովորություն ու ժամանակ չունեմ ԱԺ ելույթները լսելու, միայն գործի բերումով, եթե պետք է հյուր լինեն կամ կարևոր հարց է:
Ու ամենասխալը ես (մենք) այստեղ եմ: Որովհետև ՊԵՏՔ Է լսել ու լինել տեղեկացված, թե ինչ օրենքներ են ընդունում, թե ինչպես կամ ովքեր են ընդունում: Թե ինչ արդյունք կամ անհարմարություն ունեն այդ օրենքները:
Ես ՎՍՏԱՀ ԵՄ, որ կառուցողական քննարկումները միայն օգտակար կլինեն ներկայիս կառավարությանը, օրենսդրին, առավել արդյունավետ գործելուն:
Հարգելի իրական կամ ֆեյք օգտատերեր, մի հարկադրեք մարդկանց դառնալ անտարբեր, մի բերեք անընդհատ միայն վատի համեմատությունն ու մի արդարացրեք ակնհայտ սխալները, երբ կարելի փորձել դրանք ՇՏԿԵԼՈՎ կառուցել Երկիրը:
Անտարբեր ու լուռ հասարակությունը ամուլ է, անկյանք: Իսկ մենք ապրելու համար այս մեն մի Հայրենիքն ունենք` իր տարբեր մարդկանցով լեցուն: Պետք է սկսել ի վերջո ՀԱՄԱկեցության ու ՀԱՄԱգործակցության եզրերը գտնել: Համերշխություն և առողջություն բոլորիս (թարմացված):
Նախ խոսԱլ չի, խոսԵլ է (ասաց, խոսեց), ի վերջո երկրի կարևորագույն ամբիոններից պետք է հնչի գրագետ հայերենը: (Մյուս սխալներին չանդրադառնամ, չմանրանամ, համեստ մնամ):
2. Ես չեմ բացառում, որ բոլորս ունենք կարծրատիպեր, ես էլ այդ թվում, թե որպես մարդ, թե՛ որպես ուսուցիչ (դասախոս): Բայց չեմ հասկանում, արդյոք բազմապիսի խեղդող խնդիրների մեջ ինչու՞ են հասել 2013 թ-ին` Շիրակ և «անհանգստանում» ԱԺ-ի ամբիոնից մի ամբողջ ճառ (ոչ դրական) նվիրելով ուսուցչուհուն …
Այո, համեստ պիտի լինի մարդը, այո ՊԵՏՔ է լինի համեստ, խոնարհ ու դա անհավասարության կամ կարծրատիպի հետ որևէ աղերս չունի: Արժանապատիվ ու ինքնաբավ մարդն է լինում համեստ ու խոնարհ (անկախ տարիքից): Իսկ լացկան տղամարդը որոշում կայացնող չի դառն, լացն էլ, անեծքի ու հայհոյանքի պես սովորություն է, փոքր երեխան հստակ սահմանումներով է ձևավորում իր աշխարհը, երբ այդ սահմանումները լղոզվում են, լղոզվում է նաև աշխարհի ամբողջականությունն ու երեխայի դերն ու տեսակը` այդ աշխարհում:
Խեղված հոգիներով, ոչ կիրթ, ոչ էլ մանավանդ առողջ հասարակություն չենք կարող ունենալ, ինչի հետ այսօր ամենից շատ ենք բախվում:
Հ.Գ. Ես մանկուց տեսել եմ դասական ավանդական ընտանեկան մոդել, ու երբևէ չեմ մտածել, որ խոնարհ լինելը խանգարում է կիրթ և ուժեղ լինելուն, որ համեստությունը թուլություն է, կամ, որ գոռալով խոսող մարդը` ուժեղ մեկը:
Քույրս լավ հիշեց երեկ մեր մայրիկի խոսքը. «Առյուծն առյուծ է, էգ թե արու», մենք դաստիարակվել ենք տղամարդամեծար մի ընտանիքում, և երդվում եմ, որևէ մեկը չի կարող ասել, թե մեր ազգի կանայք թույլ են կամ անկարող:
Անջրպետը մարդկանց միջև ստեղծվում է անընդհատ ճիշտ ու սխալ փնտրելուց, ու ուղղորդված կարծրատիպեր «ծնելուց»:
Մայրս ուսուցչուհի էր, իմ ամբողջ գերդաստանում առայսօր ուսուցիչներ են: ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, հարգանք ու դիմացինի նկատմամբ ուշադրություն, եթե ինչ-որ բան այն չէ, նախ` փնտրիր քո մեջ: Այ սա էր ուսուցչական մեթոդիկան):
Պարզ է, որ չկան իդեալական մարդիկ ու չկա մանավանդ, իդեալական համակարգ, բայց ուսուցիչը հերոսական գործ է անում տարիներ ի վեր, նվիրյալի ու կրթողի ծանրագույն առաքելությունը պատվով կրում` առանց շնորհակալության սպասումի:
Չի կարող ու չպիտի լկտիությունն ու լաչառությունը նույնացվեն ազատության ու ինքնուրույնության հետ:
Այսօր կիրակի է. Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցու քահանան այդպես էլ սկսեց խոսքը` մեջբերելով Տաթևացուն ու Պետրոս առաքյալին` հղում անելով մահացու մեղքերից մեկին. հպարտությանը»: