Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «հանձին» և «հանձինս» բառերի գործածության մասին
Advertisement 1000 x 90

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «հանձին» և «հանձինս» բառերի գործածության մասին

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել.

«Շատերը սխալ են գործածում «հանձին» և «հանձինս» բառերը՝ չիմանալով դրանց տարբերությունը: Հաճախ ենք լսում. «ՀանձինՍ Արամի՝ մենք ունենք լավ գիտնական» կամ «ՀանձինՍ Աշոտի՝ մենք տեսնում ենք մեր հաղթողին»:
Այս և նման դեպքերում հանձինՍ բառը գործածելը ճիշտ չէ. պետք է կիրառել ՀԱՆՁԻՆ-ը. «ՀԱՆՁԻՆ Արամի՝ մենք ունենք լավ գիտնական» կամ «ՀԱՆՁԻՆ Աշոտի՝ մենք տեսնում ենք մեր հաղթողին»: Այսինքն՝ ՀԱՆՁԻՆ-ը պետք է գործածել այն դեպքում, երբ նրա հետ կապվող բառը եզակի թվով է, իսկ հանձինՍ-ը՝ այն ժամանակ, երբ հոգնակի թվով է, օրինակ՝ «ՀԱՆՁԻՆՍ Արամի և Աշոտի՝ մենք ունենք լավ գիտնականներ»»: