«Վարդանանք» կրթահամալիրը, հավատարիմ մնալով իր ձևավորած գեղեցիկ ավանդույթին, այս տարի նույնպես դեկտեմբերի 21-ին կազմակերպեց իր չորրորդ բարեգործական տոնավաճառը, որտեղ ամբողջապես ներկայացված էին կրթահամալիրի աշակերտների, ծնողների, ուսուցիչների ձեռքի աշխատանքները։
Այս անգամ տոնավաճառից ստացված ողջ հասույթը (1.710.000 ՀՀ դրամ) տրամադրվեց Հանրային Հեռուստաընկերության «Եթե բոլորը…» հաղորդման հերոսուհիներից մեկի՝ մեր հայրենակցուհի Հայկուհի Վարադանյանի առողջության վերականգնմանը:
Կրթահամալիրի տնօրեն՝ Շ Զաքարյանը համոզված է, որ այստեղ սովորող յուրաքանչյուր սան գիտի բարի գործի արժեքը։ Նա համոզված է՝ իրենց սերն այնքան հզոր ալիք ունի, որ այն արդեն հասել է հեռավոր Արցախում բնակվող Հայկուհուն:
Տա Աստվսծ, որ նա վիրահատվի և բոլորի նման ապրի առողջ և լիարժեք կյանքով։
Բարեգործական տոնավաճառը միաժամանակ ուղեկցվեց ամանորյա ուրախ միջոցառումով։
Թող 2020 թվականը լինի բարության և սիրո տարի: