Բրիտանացի մեգաաստղ Էդ Շիրանը նոր տեսահոլովակ է հրապարակել, որում ներկայացված են աշխարհի 15 կետերում ապրող զույգեր` իրենց սիրո պատմությամբ ու ամուսնական կյանքով։
Առաջին իսկ վայրկյաններին տեսահոլովակի առաջին կադրերում նկարվել է Հայաստանը ներկայացնող զույգը` Պաուլն ու Ստելլան, հայկական իրականության համար անսովոր գունային շոուով։
Հոլովակում նկարվել են նաև ինքը` երգիչը, ու նրա կինը` այդպիսով ներկայացնելով սերը Լոնդոնում։