
Նախօրեին Աղվերանում ՏՀՏ առաջորդների հանդիպումն էր, որի ժամանակ քննարկվել են ռազմարդյունաբերության, գիտության զարգացման խնդիրները` գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու համար: Բոլորը հասկանում են, որ մենք պետք է մտնենք ավելի բարդ ոլորտներ, որովհետև, ասեք, երբ կիրառության մեջ մտնեն քվանտային համակարգիչները, իսկ մենք պատրաստ չլինենք՝ կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ: Մյուս խնդիրն այն է, որ երբ դու ժամանակակից զենք ես ստեղծում, ապա քո զորատեսակները պետք է ներդաշնակ լինեն այդ զենքին: Այսօր դա չկա:
Ռազմարդյունաբերական ոլորտը դանդաղում է և այդտեղ իր դերն ունի նաև Պաշտպանության նախարարությունը: