Յանուկովիչը ցուցմունքներ է տվել Մայդանի 2014 թվականի իրադարձությունների մասին
Advertisement 1000 x 90

Յանուկովիչը ցուցմունքներ է տվել Մայդանի 2014 թվականի իրադարձությունների մասին

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը 2014 թվականի փետրվարին տապալվել էր Արժանապատվության հեղափոխության ընթացքում և փախել Ռուսաստան, որպես  վկա է հանդես եկել Կիևում բողոքի գործողությունների մասնակիցներին գնդակահարելու գործով:

Վիկտոր Յանուկովիչը, որը գտնվում է Դոնի Ռոստովում, Կիևի Սվյատոշինսկի շրջանի դատարանի նիստին մասնակցել է տեսակապի օգնությամբ: Նա որպես վկա է անցնում «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման նախկին հինգ աշխատակիցների դեմ քրեական գործով, որոնց  մեղադրում են 2014 թվականի փետրվարին Մայդանի ակտիվիստներին գնդակահարելու մեջ:

Այն ժամանակ զոհվեց ավելի քան 100 մարդ, ևս 600-ը ճանաչվեցին տուժածներ:

Ինչպես նշում Է BBC-ն, նախկին նախագահն ուկրաինացի քննիչների հետ առաջին անգամ է շփվել երկրից փախչելուց հետո: Նրան հարցեր են ուղղել դատախազները, ինչպես նաև «Բերկուտ»-ի նախկին հինգ աշխատակիցների փաստաբանները:



Նման նյութեր