«Այսօր տեղի ունեցածը ակնհայտ ապօրինություն է». Դանիել Իոաննիսյան
Advertisement 1000 x 90

«Այսօր տեղի ունեցածը ակնհայտ ապօրինություն է». Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դժվար որևէ մեկը այնքան զզվի ԵՊՀ-ի ՀՀԿ-ական ուս.խորհրդից, որքան ես, բայց այսօր տեղի ունեցածը ակնհայտ ապօրինություն է։

Համաձայն ՀՀ Քրեական դատավարությայն օրենսգրքի՝ անձին կարելի է բերման ենթարկել միայն, երբ անձը պատշաճ կերպով ծանուցագրով կանչվում է և առանց հիմնավոր պատճառի չի ներկայանում նախաքննության մարմին։ Իսկ «Ոստիկանության մասին» օրենքը նաև հստակ ամրագրում է, թե որ դեպքերում ոստիկանները կարող են կիրառել հատուկ միջոց հանդիսացող ձեռնաշղթաները։

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ այսօր տեղի ունեցածի պարագայում կարող ենք արձանագրել, որ խախտվել են և՛ Քրեական դատավարության օրենսգիրքը, և՛ «Ոստիկանության մասին» օրենքը։

Անընդունելի է ոստիկանության նման ապօրինություն գործելը որևէ մեկի նկատմամբ, առավելևս, երբ խոսքը համալսարանական կառույցի ղեկավարի (թեկուզ՝ ակնհայտ ՀՀԿ-ական) մասին է»։

Դժվար որևէ մեկը այնքան զզվի ԵՊՀ-ի ՀՀԿ-ական ուս.խորհրդից, որքան ես, բայց այսօր տեղի ունեցածը ակնհայտ ապօրինություն է։…

Gepostet von Daniel Ioannisyan am Dienstag, 24. Dezember 2019



Նման նյութեր