Իրանում գնացքների բախման զոհերի թիվը հասել է 36-ի
Advertisement 1000 x 90

Իրանում գնացքների բախման զոհերի թիվը հասել է 36-ի

Իրանի Սեմնանի նահանգում մարդատար գնացքների բախման զոհերի և տուժածների թիվը շարունակում է աճել, զոհերի թիվը հասել է 36-ի, շուրջ 95 մարդ վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Իրանական հեռուստատեսության տվյալներով՝ զոհվածներից չորսը երկաթուղային ընկերության աշխատակիցներ էին: Նրանք պատահարի ժամանակ գտնվում էին գնացքներում: Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, շատերն աննշան վնասվածքներ են ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:40-ին Իմամշեհր քաղաքի երկաթուղային կայարանում: Գնացքներից մեկը կանգնած է եղել պլատֆորմում, երբ նրան հարվածել է մեկ այլ շարժակազմ: Բախման հետևանքով չորս վագոններ դուրս են եկել գծերից, ևս երկուսը բռնկվել: Տեղում աշխատում են բժիշկներն ու արտակարգ ծառայությունները, փրկարարների աշխատանքը դժվարացնում են եղանակային բարդ պայմանները՝ ձնատեղումը և մերկասառույցը:



Նման նյութեր