ԱԻՆ-ը տեղեկատվություն է տրամադրել Հանրապետության տարբեր տարածքներում հրդեհների վերաբերյալ
Advertisement 1000 x 90

ԱԻՆ-ը տեղեկատվություն է տրամադրել Հանրապետության տարբեր տարածքներում հրդեհների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն է ներկայացնում Հանրապետության տարբեր տարածքներում վերջին օրերին բռնկված և մինչ օրս շարունակվող հրդեհների վերաբերյալ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 16:27-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծավան-Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք: Ժամը 01:40-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են։

Սահմանված կարգով իրականացվել է սպասարկում: Պարզվել է, որ այրվում է մոտ 200 հա (10-15 կմ ճակատային հատվածով) անտառածածկ տարածք: Դեկտեմբերի 24-ին հրդեհը շարունակվում է, մասնակցում են 172 փրկարար ծառայող, 22 միավոր տեխնիկայով ներգրաված է նաև Տաշիրի անտառտնտեսության աշխատակիցներ:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 07:58-ին Թումանյանի անտառտնտեսության տնօրենից տեղեկատվություն է ստացվել, որ Շնող գյուղի մոտակայքում՝ «Գուբութ» կոչվող սարի լանջին այրվում է մոտ 5 հա բուսածածկ տարածք: Սահմանված կարգով իրականացվել է սպասարկմում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 12 փրկարար ծառայող, Ալավերդու անտառտնտեսությունից՝ 21 աշխատակից և «Թեղուտ» ՓԲԸ-ից 10 աշխատակից:

Դեկտեմբերի 22-ին, ժամը 15:57-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար-Բերդ ավտոճանապահին՝ հեռուստաաշտարակի մոտակայքում ծուխ է նկատվում: Սահմանված կարգով իրականացվել է սապասարկում: Պարզվել է, որ հրդեհի օջախը գտնվում է ավտոճանապարհից մոտ 20 կմ հեռավորության վրա՝ «Բլդղանուտ» կոչվող հանդամասում:

Ժամը 20:45-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Դեկտեմբերի 23-ին ժամը 12:07-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել է: Ժամը 18:04-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 08:04-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Հրդեհաշիջմանը մասնակցում է 35 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» 11 աշխատակից:

Այրվում է մոտ 4 հա անտառածածկ տարածք, հրդեհաշիջման ըթացքում «Պատքար» հանդամասում ևս հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ. այրվում է մոտ 1 հա անտառածածկ տարածք, որտեղ հրդեհաշիջմանը մասնակցում են 6 փրկարար ծառայող և մարզպետարանից 1 աշխատակից: