Կառավարության դիմաց տեղի ունեցած հրմշտոցի ու կրակոցների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթաներով իր աշխատասենյակից բերման է ենթարկել Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին՝ հայտնելով, որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ։ Աղաջանյանը հայտնել է, որ դեպքի պահին ելույթ էր ունենում երիտասարդ քայլուսույցների գագաթնաժողովին։ 3 ժամ ոստիկանություն անցկացնելուց հետո՝ վերջինս հարցաքննվել է որպես գործով վկա ու ազատ արձակվել։
***
Արարատի մարզի Վերին Ջհանդամակերտ գյուղում տեղի ունեցած կրակոցների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանությունը ձեռնաշղթաներով բերման է ենթարկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին։ Ոստիկանության բաժանմունքում վերջինս որպես գործով վկա ցուցմունք է տվել ու հայտնել, որ դեպքի պահին նա գտնվել է Գազանանոցի Տեռարիումում՝ բազմաթիվ ներդրողների ուղեկցությամբ։ 3 ժամ անցկացնելուց հետո մարզպետը ազատ է արձակվել։
***
Ու սա կարող էր լիներ ծիծաղելի, եթե չլիներ այսքան աբսուրդ։
Սեդրակ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից: