
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան էջից. «Ընդհանրական Եկեղեցու առաջին նահատակ Ս․ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով սրտանց շնորհավորում եմ Հայոց Եկեղեցու բոլոր սարկավագներին՝ մաղթելով հավատքի ամրություն և կորով։
Այսօր մեզանից առավել պահանջվում է ոչ թե ֆիզիկական նահատակություն, այլ մեր առօրյա կյանքում հավատքի կենդանի գործերով վկայություն Տիրոջ մասին, նորովի արժևորում քրիստոնեական մեր ինքնության և գիտակցության»։