Տեղի կունենա մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա պատկերազարդված կոմիքսի շնորհանդես։ Այս մասին տեղեկանում ենք 1Dram թիմի Facebook-ի էջից։
Շնորհանդեսը կայանալու է դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում (հասցեն՝ Մոսկովյան 40, ք. Երևան)։
Շնորհանդեսը կայանալու է դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում (հասցեն՝ Մոսկովյան 40, ք. Երևան)։
Հեղինակները հավատարիմ են մնացել Թումանյանի պոեմի բովանդակությանը ամբողջովին՝ կոմիքսային լուծումների մեջ չկատարելով սցենարային ոչ մի փոփոխություն, օգտագործելով ճապոնական մանգա ոճը: Երկարատև աշխատանքների արդյունքում, նկարչուհի Քրիստինա Ավանյանի շնորհիվ, ստացել են հետաքրքիր, տպավորող ու հիշվող կերպարներ՝ հայկական կոլորիտով ու պատկերներով: Թիմի կողմից ստեղծված պատկերների միջոցով փորձել են ցույց տալ Թումանյանի բազմաշերտ պոեմի պատմությունը իր բոլոր երանգներով՝ հայրենասիրության և դավաճանության, սիրո արարող և կործանիչ ուժի մասին: