Հայտնի Է նոր Samsung Galaxy S-ի անվանումը
Advertisement 1000 x 90

Հայտնի Է նոր Samsung Galaxy S-ի անվանումը

Արդեն այս ձմռանը Հարավային Կորեայի ընկերությունը կներկայացնի նոր ֆլագմաններ: Ինտրիգը նեյմինգում Է՝ S11, թե S20: Թվում Է՝ հայտնի ինսայդերն այն փարատել Է:

Samsung-ի հաջորդ ֆլագմանը կկոչվի Galaxy S20: Այդ մասին հայտնել Է ice Universe ինսայդերը:

Ստացվում Է, որ ընկերությունը չի հետեւի Apple-ին եւ iPhone 11–ին: Android-սեգմենտում ընդունված Է սմարթֆոնները նշել կլոր թվերով: Օրինակ՝ LG V10, V20 եւ V30:

Ավանդաբար նոր Galaxy S-երի շնորհանդեսը տեղի Է ունենում փետրվարին Mobile World Congress ցուցահանդեսից առաջ: Այս տարի ընկերությունը ներկայացրել Է շարքի չորս շարժական սարք՝ ստանդարտ S10-ը, մեծացված S10+-ը, կոմպակտ եւ Էժանացված S10e-ն եւ S10 5G-ը՝ բջջային կապի նոր ստանդարտի օժանդակությամբ: