RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-յան էջում կիսվել է «Ռոսիա» ընկերության «Մարդու ճակատագիրը» («Судьба человека») հաղորդման անոնսով, որի ընթացքում դարձել է հաղորդավար Բորիս Բորչեւնիկովի հերթական հյուրը։ Հաղորդման «թիզերից» պարզ է դառնում, որ հայտնի լրագրողը խոսում է մանկության, երիտասարդության, ակտիվ կետերում աշխատանքի, այն մասին, թե ինչպես է ծանոթացել Տիգրան Քեոսայանի հետ եւ պաշտոնական ամուսնական կարգավիճակին իր վերաբերմունքի մասին…
Շոուն եթերում կլինի արդեն մի քանի ժամ անց, սակայն անոնսում հնչում են ռեժիսոր Տիգրան Քեոսայանի՝ Սիմոնյանի երեք երեխաների հոր խոսքերը. «Ես ցանկանում եմ քեզ ամուսնության առաջարկ անել, Մարգարիտա»։ Պարզ չէ՝ դա ասվում է կատակով, թե լրջորեն, բայց RT-ի գլխավոր խմբագիրն ի պատասխան շփոթված ժպտում է։
Բացի այդ՝ Մարգարիտա Սիմոնյանը կիսվել է երջանիկ Տիգրան Քեոսայանի ու փոքրիկ Մարոյի լուսանկարով։ Իհարկե, երեխայի դեմքը փակված է արեւի տեսքով սմալիկով. լրագրողը երբեք ցույց չի տալիս երեխաների դեմքերը։ «Հայրիկ, դու ինձ բռնիր, իսկ ես լուսանկարվեմ»,- գրել է Սիմոնյանը։
Ի դեպ, վերջերս RT-ի գլխավոր խմբագիրը Instagram-ում զվարճալի պատմություն էր ներկայացրել Մարոյի ծնունդի մասին։ «Ծննդատանը բժիշկները երկար ծիծաղում էին, երբ Տիգրանն առաջին անգամ նայեց Մարոյին ու հարցրեց նրանց. «Ո՞ւմ է նա նման այդքան սեւուկ»»,- լուսանկարը մակագրել էր լրագրողը։