
6,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կանադայի խաղաղօվկիանոսյան ափի մերձակայքում: Այդ մասին հայտնել Է բնական այդ երևույթի դիտարկման կանադական պետական ծառայությունը (Earthquakes Canada):
Երկրաշարժի օջախը 5 կմ խորության վրա Էր, Էպիկենտրոնը գտնվում Էր Պորտ Հարդի քաղաքից 188 կմ արևմուտք ընկած շրջանում: «Ցունամիի սպառնալիք չկա»,- ընդգծել են գերատեսչությունում: Հնարավոր ավերածությունների և տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել Էր Կանադայի արևմտյան ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժի մասին, որը տեղի Է ունեցել Քեմփբել-Ռիվեր քաղաքից 343 կմ արևմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա Էր: