Բեթղեհեմ քաղաքում, որն ավանդաբար համարվում Է Հիսուս Քրիստոսի ծննդավայրը, դեկտեմբերի 24-ին սկսվել են Սուրբծննդյան հանդիսությունները: Սկաուտների և Պաղեստինի գրեթե 30 քրիստոնեական դպրոցների աշակերտների նվագախմբերն ու երաժշտական անսամբլները մասնակցել են ավանդական տոնական շքերթին: Նրանք անցել են Աստղի փողոցով, որը տանում Է դեպի Մսուրի հրապարակ և Քրիստոսի Ծննդյան տաճար:
Մսուրի հրապարակում, որը Բեթղեհեմի գլխավոր հարպարակն Է, կենտրոնական տեղն զբաղեցրել են 16-մետրանոց եղևնին և Սուրբծննդյան տիկնիկարկղը՝ Հիսուսի, Կույս Մարիամի, Սուրբ Հովսեփի, մոգերի, մսուրում մանուկ Հիսուսի լիաչափ քանդակներով: Տիկնիկասայլը 2017 թվականին քաղաքին Է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Եղևնին կանգնեցված Է Սուրբծննդյան տաճարի անմիջական մերձակայքում, որտեղ Բեթղեհեմի աստղը նշեց Հիսուսի ծննդյան տեղը:
Այս տարի Բեթղեհեմում Սուրբ Ծնունդի նախօրեին օտարերկրացիներն ավելի շատ են, քան նախորդ տարում, նշում են քաղաքացիները: «Այս տարին, թերևս, լավագույնն Է վերջին մեկուկես տասնյակ տարվա ընթացքում: Ուխտավորներն ու զբոսաշրջիկները շատ են, ամեն օր ժամանում են հազարավոր զբոսաշրջիկներ»,- ՏԱՍՍ-ին ասել Է Ժակ Ջակոմանը՝ դեպի Մսուրի հրապարակ տանող նրբանցքում գտնվող փոքրիկ խանութներից մեկի սեփականատերը: