Հրապարակվել Է Ղրիմի կամրջով առաջին մարդատար գնացքի անցնելու տեսագրությունը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հրապարակվել Է Ղրիմի կամրջով առաջին մարդատար գնացքի անցնելու տեսագրությունը

«ՌԻԱ Նովոստի Ղրիմ» գործակալությունը հրապարակել Է Ղրիմի կամրջով առաջին մարդատար գնացքի անցման տեսագրությունը: Կադրերում երեւում Է, թե ինչպես Է գնացքը անցնում կամարների տակով, որոնք լուսավորված են Ռուսաստանի դրոշի գույներով: Սանկտ Պետերբուրգից մեկնած «Տավրիա» գնացքը պետք Է 2741 կիլոմետր հաղթահարի 43,5 ժամում: Ընդամենն այդ երթուղի դուրս կգա հինգ միահարկ գնացք:
Նաեւ դեկտեմբերի 24-ի երեկոյան Մոսկվայից Սիմֆերոպոլ Է մեկնել երկրորդ մարդատար գնացքը, որը Ղրիմի մայրաքաղաք կժամանի 33 ժամ հետո: Դեկտեմբերի 23-ին Ղրիմի կամրջով գնացքների երթեւեկության մեկնարկը տվել Է Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը: