Իսպանիայի թագավորը քաղաքացիներին հղած Սուրբծննդյան ուղերձում խոստովանել Է, որ Կատալոնիան լուրջ մտահոգության տեղիք Է տալիս, նա կոչել Է միասնության եւ Սահմանադրության հարգման, որը պաշտպանում Է տարածքային ամբողջականությունը:
Թվարկվելով այն խնդիրները, որոնք ամենից շատ են մտահոգում երկրի քաղաքացիներին, պետության գլխավորը նշել Է «շատ քաղաքացիների վստահության կորուստն իշխանության ինստիտուտների նկատմամբ» եւ Կատալոնիան:
Խոսելով իսպանացիների նվաճումների մասին դիկտատուրայի ավարտի ժամանակներից անցած 40 տարում, Ֆելիպե VI-ն ընդգծել Է «ձգտումը հաշտության… երկխոսության եւ տարբեր գաղափարախոսությունների հարգման», որը «քանդել Է» անցյալում «անհանդուրժողության, վիրավորանքի եւ անըմբռնողության պատերը»:
Իր ուղերձը պետության ղեկավարն ավարտել Է՝ շնորհավորելով Սուրբ Ծնունդը բասկերեն, կատալոներեն եւ գալիսերեն: