
Նոր Նորքի թաղապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն այսօր առավոտյան ստորագրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ մեկ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, սակայն տեղյակ չեմ, թե որտեղ է նա այսուհետև աշխատելու»,- նշեց Կարապետյանը։
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարն է վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդմոնդ Ղազարյանը: