Ի՞նչ ախտանշաններ կարող են վկայել գլխի և պարանոցի քաղցկեղի մասին
Advertisement 1000 x 90

Ի՞նչ ախտանշաններ կարող են վկայել գլխի և պարանոցի քաղցկեղի մասին

Անհայտ ծագման ցավերը, ինչպես նաև կոշտացումներն ու ելունդները, որոնց մարդիկ «տարիներ շարունակ ուշադրություն չեն դարձնում», կարող են իրականում գլխի և պարանոցի քաղցկեղային հիվանդությունների ախտանշաններ լինել։ Այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի Լոգինովի անվան կլինիկական գիտական կենտրոնի բաժնի վարիչ Լիլյա Յակովլևան։

Քաղցկեղային հիվանդությունների առկայության մասին կարող են մատնանշել նաև սպիտակ կամ կարմիր գույնի գոյացությունները բերանի խոռոչի լորձաթաղանթի կամ լեզվի վրա, անհարմարության զգացողությունը կուլ տալիս, ինչպես նաև ատամների՝ առանց պատճառի շարժվելը, ասել է մասնագետը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում։

Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել նաև պիգմենտների աճին ու գույնի փոփոխությանը, ինչպես նաև սուր օտիտի, քթի փակվելու և գլխացավի հանկարծակի առաջացմանը այն մարդկանց մոտ, ովքեր քրոնիկական հիվանդություններ չունեն, այդ բոլոր ախտանշանները նույնպես կարող են մատնանշել օնկոլոգիական հիվանդության մասին։

Մասնագետի խոսքով՝ բուժման շանսերը գլխի և պարանոցի քաղցկեղային հիվանդությունների ժամանակ կախված են հիվանդության ժամանակին հայտնաբերումից։ Վաղ ախտորոշման դեպքում բուժման հաջողությունը հասնում է 84 տոկոսի։ Բայց խնդիրն այն է, որ հիվանդությունները ժամանակին հայտնաբերվում են միայն մեկ երրորդ դեպքերում, նշել է մասնագետը։

med.news.am