
«ՏուրՍտատ» գործակալությունը համեմատել է ԱՊՀ երկրների գլխավոր տոնածառերի բարձրությունը և վարկանիշ կազմել։
Վարկանիշի առաջին հորիզոնականում Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադի տոնածառն է, որի բարձրությունը 40 մետր է։
Երկրորդ տեղում Երևանի գլխավոր տոնածառն է, որը 37 մետր բարձրություն ունի։ Եռյակը եզրափակում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի 36 մետրանոց տոնածառը։
Նշենք, որ Երևանի Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառվեցին դեկտեմբերի 21-ին։