«Ջերմուկ գրուպ» ընկերությունը ձնամաքրման երկու մեքենա է նվիրել Երևանի քաղաքապետարանին
Advertisement 1000 x 90

«Ջերմուկ գրուպ» ընկերությունը ձնամաքրման երկու մեքենա է նվիրել Երևանի քաղաքապետարանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ապատեղեկատվություն համարեց այն լուրը, թե  ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամաքրման տասը մեքենա է նվիրել քաղաքապետարանին:

Մարությանն ասաց, որ քաղաքապետարանին երկու ձնամաքրման մեքենա է նվիրել «Ջերմուկ գրուպ»-ը:

«Մենք ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագիր ունենք, որով այն պետք է հինգ մեքենա նվիրի, բայց այս պահին դեռ երկուսն ենք ստացել: Մնացած մեքենաների մասին կարող ենք հայտնել այն ժամանակ, երբ դրանք լինեն»,- տեղեկացրեց Երևանի քաղաքապետը: