Մահացել է «Ընկերները» սերիալի գլխավոր երգի հեղինակը
Advertisement 1000 x 90

Մահացել է «Ընկերները» սերիալի գլխավոր երգի հեղինակը

Դեկտեմբերի 24-ի երեկոյան 72 տարեկան հասակում մահացել Է ռեժիսոր և երգահան Ալլի Ուիլիսը: Այդ մասին հայտնել Է Variety-ն: Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ մահվան պատճառ Է դարձել սրտի կանգը:

Ալլի Ուիլիսը «Գրեմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Է «Դաշտերի մանուշակագույն ծաղիկները» մյուզիքլի և Էդի Մերֆիի մասնակցությամբ «Ոստիկանը Բևեռլի Հիլզից» ֆիլմի երաժշտության համար:

Բայց նա առավել մեծ հռչակ ձեռք բերեց «Ընկերները» սերիալի գլխավոր երգը գրելու համար: Սկզբնապես «I’ll be there for you» կոմպոզիցիան տևում Էր մեկ րոպե, մինչև որ The Rembrandts խմբի երաժիշտներն այն չընդլայնեցին՝ ստեղծելով ամբողջական տարբերակը:

Ալլի Ուիլիսը համագործակցել Է Earth, Wind & Fire կոլեկտիվի հետ, որոնց հետ թողարկել Է այնպիսի հիթեր, ինչպիսիք են «September»-ը, «Boogie wonderland»-ը, «In the stone»-ը և այլ երգեր: