Բրի․ օգտակար և վնասակար հատկությունները
Advertisement 1000 x 90

Բրի․ օգտակար և վնասակար հատկությունները

Բրի․ օգտակար և վնասակար հատկությունները Բրի տեսակի պանիրը պատրաստվում է Նորմանդիայում և Ֆրանսիայում, ընդ որում ֆրանսիական ամենահին տեսակի պանիրներից է։

Կալորիականությունը

Պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և ճարպեր։ Կալորիականությունը 100գրամի դեպքում 291 կկալ է։

Օգտակարությունը

Երիտասարդ բրին փափուկ ու նուրբ համ ունի, հասունացման չափից կախված կեղևը սուր համ է ձեռք բերում։ Որքան բարակ է պանրի գլուխը, այնքան սուր է համը։ Բրին արտադրում են տարվա ցանկացած եղանակի, այդ պատճառով էլ ամենաունիվերսալ պանիրներից է համարվում։

Պանիրը պատրաստվում է ձեռքով, նդ որում՝ որակյալ պանիրը շատ օգտակար է առողջության համար։ Այն լիովին խմորվում է ստամոքսում, արունակում է անփոխարինելի ութ ամինաթթուները և ազմաթիվ վիտամիններ։

Պայքարում է կարիեսի դեմ։ Բորբոսը, որով հասունացմանը զուգահեռ պատվում է պանիրը, ավելի է մեծացնում վերջինիս բուժիչ հատկությունները։ Արունակում է անփոխարինելի ամինաթթուներ և բակտերիաներ, որոնք լավացնում են աղիների աշխատանքը, նպաստում են B խմբի վիտամինների սինթեզին։

Վնասակար հատկությունները

Բրի պանիրը ցանկալի չէ օգտագործել հիպերտոնիայի, ճարպակալման, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում, քանի որ այն շատ ճարպեր է պարունակում։

Հակացուցված է ալերգիկներին և նրանց, որոնք պենիցիլինը չեն մարսում, ինչպես նաև հղի կանանց ու երեխաներին, քանի որ լիստերիոզի զարգացման ռիսկ է պարունակում։

sotskiy.am