Տարիներ շարունակ շիկահեր լինեը գրավում է շատերին: Գրեթե բոլոր կանայք իրենց կյանքի որոշակի փուլում հաստատ մտածել են շեկ մազեր ունենալու մասին, բայց նրանցից ոչ բոլորն են արել համարձակ քայլն ու փորձել, թե ինչպես իրենց վրա կնայվի արդյունքը: Ի դեպ, շիկահեր դառնալու համար երանգ ընտրելիս պետք է շատ զգույշ լինել: Ոչ բոլոր դիմագծերի դեպքում է սազում շիկահերությունը` ոմանց այն մեծացնում է, ոմանց` ավելի կոպիտ դարձնում: Այնուամենայնիվ, կան շատ կանայք, որոնք բնական շիկահերներ չեն, բայց կարողացել են մազերի այդ երանգը դարձնել իրենցը: Աշխարհին ամենահայտնի շիկահերը, թերեւս, Մերլին Մոնրոն է, որը չնայած բնական շիկահեր չէր, բայց կարողացել է դառնալ շիկահերության խորհրդանիշը:
Հայկական շոու-բիզնեսում էլ շատերն իրենց փորձել ու փորձում են շիկահերի կերպարում: NEWS.am STYLE-ն առանձնացրել է հայտնի հայուհիներից մի քանիսին, որոնց շատ է սազում շիկահերությունը:
Սոֆյա Պողոսյան
Քրիստինե Պեպելյան
Օլյա Հակոբյան
Շուշաննա Թովմասյան
Ամբողջությամբ՝ style.news.am