Միլիարդատերերի սուպերզբոսանավերը հավաքվել են Կարիբյան ծովում
Advertisement 1000 x 90

Միլիարդատերերի սուպերզբոսանավերը հավաքվել են Կարիբյան ծովում

Միլիարդատերերին պատկանող սուպերզբոսանավերը հավաքվել են Կարիբյան ծովում, ինչով բացահայտվում է, թե կոնկրետ որտեղ են դրանց տերերը նշելու Սուրբ Ծնունդը, հաղորդում է ՌԲԿ-ը՝ հղում անելով Bloomberg-ին:

Տոնի նախաշեմին խոշորագույն զբոսանավերից շատերը լքել են ԱՄՆ-ը, Իտալիան, Իսպանիան եւ Ֆրանսիան՝ հավաքվելով Անտիգուայի եւ Բարբադուի, Սեն-Բարտելեմիի եւ Սեն-Մարտենի ափերի մոտ:

Հատկապես մեծացել է նման զբոսանավերի թիվը Սեն-Մարտենում: Նոյեմբերին դրա ափերի մոտ հայտնվել է 16 սուպերզբոսանավ, սակայն Սուրբ Ծննդի նախաշեմին դրանց թիվը հասել է 52-ի:

Սեն-Մարտենի ափերի մոտ նկատված ամենախոշոր զբոսանավը, գործակալության հաղորդմամբ, Ռոման Աբրամովիչին պատկանող Eclipse զբոսանավն է, որի երկարությունը կազմում է 162,5 մետր: Դրան զիջում է Վիկտոր Ռաշնիկովի Ocean Victory զբոսանավը (140 մ): Երրորդ տեղում է DreamWorks-ի համահիմնադիր Դեւիդ Հեֆֆենի Rising Sun-ը (138 մ):

news.am

 



Նման նյութեր