
Դեկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեցինք Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին մարզային և քաղաքային իշխանությունների, թեմի տարբեր համայնքների ներկայացուցիչներ: Հանդիպմանը Միքայել Սրբազանին հանձնեցինք արքության պատվի Հայրապետական սրբատառ կոնդակը:
Դեռևս ս. թ. փետրվարի 26-ին` Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին, Սրբազանին շնորհվել էր արքության պատիվ` Հայոց Եկեղեցու անդաստանում անմնացորդ ծառայության և տարիների վաստակի համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ֆեյսբուքյան էջից: